Հավերժություն
06.07.2024 | 14:29
Քարը՝ քարի վրա,
Սարը՝ սարի ուսին,
Դարը՝ դարի վրա,
Ծառը՝ ծառի գլխին:
***
Չվերծանվող գրվածք,
Բայց հարազատ, անգին,
Վաղնջական դրվածք
Լեռնաշխարհում այս հին:
***
Տապանաքար՝ մամռած
ՈՒ քչքչան առու,
Ընկուզենի տակռած
Ու քաղցրականչ հեռուն:
***
Հողմահարված ժայռեր,
Ճգնավորի մի այր,
Ժայռին՝ փորված տառեր
ՈՒ սրբաշունչ մի վայր..
.
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Արտաշավան
06-07 հուլիսի 2014 թ.
Մեկնաբանություններ
Ew0T0L712G3yupYUQfvbdKlk.jpg" alt="«Չնչին» պարգևավճար են ստացել" title="«Չնչին» պարգևավճար են ստացել" />